211652_close_icon
views-count32720 դիտում article-date 21:43 01-12-2016

ԼՂ-ում վիրավորված 2 զինծառայողների վիճակը կայուն ծանր է. նրանց կյանքին վտանգ է սպառնում. «Մուրացան» հոսպիտալի տնօրեն

Երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը ծանր կայուն է, նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2016/12/01/nkr-soldiers/2210126]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: Ուշագրավն այն է, որ վիրավոր զինծառայողների մասին որևէ տեղեկություն չի հաղորդել ոչ ԼՂՀ ՊԲ-ն, ոչ ՀՀ ՊՆ-ն: Նշենք, որ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է շրջանառվել, որ երեկ ԼՂՀ-ում Մարտունու ուղղությամբ 2 զինվորներ են վիրավորվել: «Մուրացան» հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնեց, որ երեկ Ստեփանակերտի հոսպիտալից իրենց մոտ են տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։ «Քաջիկ Բադալյանի վիճակը ծանր կայուն է, որովայնի թափանցող վիրավորում է և աջ ազդրի միջին երրորդականի գնդակային բեկորային վիրավորում: Կարապետ Միքայելյանի վիճակը ևս ծանր կայուն է, Կարապետի մոտ գլխի թափանցող վիրավորում է»,- ասաց Ասատուրյանը: Հարցին, թե 2 զինվորների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, հոսպիտալի տնօրենը պատասխանեց. «Իհարկե, սպառնում է: Հրազենային վիրավորում է, իհարկե, կյանքին վտանգ կարող է սպառնալ և սպառնում է»: Նշենք, որ «Արմենպրես»-ը տեղեկացնում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված մեկ այլ վիրավոր զինծառայողի՝ Արցախի Աշան գյուղի բնակիչ 32-ամյա Գագիկ Պողոսյանի մասին։ Արցախի զինվորական հոսպիտալից Tert.am-ին հրաժարվեցին տեղեկություն հայտնել վիրավոր Գագիկ Պողոսյանի այնտեղ գտնվելու և վիճակի մասին։ Հիշեցնենք, որ ըստ ՊԲ հաղորդագրության՝ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ): Աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2016/12/01/nkr-soldiers/2210126]tert.am[/url]

Նմանատիպ նյութեր