96207 դիտում
10:04 19-10-2021
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ննջասենյակում հայտնաբերվել են ամուսինների դիերը, ինչպես նաև երկտող, որում գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է...» ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է և ներսում գտնվող տարեց ամուսինները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անրհաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դուռը բացելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Նահապետյանի գլխավորությամբ։
Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել են ամուսիններ՝ 67-ամյա Լարիսա Սարգսյանի և 72-ամյա Սամվել Գևորգյանի դիերը։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մհեր Մինասյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տանը հայտնաբերվել է երկտող, որի վրա գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է, չունենք ոչ մի բարեկամ», ինչը ենթադրում է, որ հնարավոր է՝ ամուսինները ինքնասպանություն են գործել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+