211652_close_icon
views-count1505 դիտում article-date 16:07 19-10-2021

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին

Հոկտեմբերի 18-ին  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհավորական այցով հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանին:

ՀՅԴ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և բարոյա-հոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Կարևորվել է հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։  Անդրադարձ է կատարվել Սփյուռքի, մասնավորապես Միջին Արեւելքի հայության անվտանգության մարտահրավերներին դիմակայելու առաջնահերթություններին եւ համահայկական ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

Նմանատիպ նյութեր