133734 դիտում
13:19 19-10-2021
Երևանում 50-ամյա վարորդը ամենաբարձր աստիճանի խմած վիճակում Opel-ով բախվել է Գարեգին Նժդեհի հրապարակի բետոնե արգելապատնեշին, նա պարեկներին համոզում էր. «Ախպերներ, էս ավտոն նվեր եմ տալիս ձեզ, թողեք՝ գնամ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում 50-ամյա Արտակ Անտոնյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցից դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը, հետո՝ օղակաձև շրջադարձի բետոնե արգելապատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի համանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վարորդ Ա. Անտոնյանը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճանում, իսկ նա փորձում էր պարեկներ Դանիել Գրիգորյանին և Ռաֆիկ Պողոսյանին համոզել՝ ասելով. «Ախպերներ, էս ավտոն նվեր եմ տալիս ձեզ, ուր ուզում եք, տարեք, թեկուզ պլաշչադկա, թողեք՝ ձեր ախպերը գնա տուն։ Էս ավտոն շառ էր իմ համար»։
Սակայն պարեկները «չընդառաջեցին» խմած վարորդին. ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն, և նա զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից և տուգանվել է խոշոր չափի գումարով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+