211652_close_icon
views-count28646 դիտում article-date 10:09 21-10-2021

Լարված իրավիճակ՝ Նոր-Նորք վարչական շրջանում. աղբանոցի վերածված վայրում կառուցված ավտոտնակները քաղաքապետարանը հողին հավասարեցրեց. ժամանել են 3 տասնյակից ավելի ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան, լարված իրավիճակ էր ստեղծվել Նոր-Նորք վարչական շրջանում՝ 7-րդ մասիվի՝ Հունան Ավետիսյան փողոցում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետարանը առանց սեփականատիրոջը տեղյակ պահելու եկել էր ապամոնտաժելու 2 ավտոտնակները, որոնք կառուցվել էին աղբանոցի վերածված տարածքի տեղում:

Չնայած քաղաքացիների պնդմանը՝ քանդելու մասին որոշումը այդպես էլ չներկայացվեց: Ոստիկանական մեծ թվով ուժեր էին կուտակված, սկսվեց հրմշտոց՝ քաղաքացիների և նրանց միջև, ինչի հետևանքով մի քանի հոգու բերման ենթարկեցին ոստիկանության Նոր- նորքի բաժին:

Բնակիչները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին, որ այդտեղ նախկինում աղբանոց էր, և տիրում էր գարշահոտություն, որը քաղաքացին մաքրել և 2 ավտոտնակ էր կառուցել: Ասացին նաև, որ նա վերջին պատերազմի ժամանակ իր սեփական մեքենայով անընդհատ բեռներ է տեղափոխել Արցախ, բայց այսօր ոչ մի բան հաշվի չի առնվում:

Որոշ ժամանակ անց քաղաքապետարանից ժամանած մարդիկ սկսեցին քանդել և հողին հավասարեցնել ավտոտնակները:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր