1303 դիտում
14:05 21-10-2021
Տեղի է ունեցել քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Արդարադատության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից համատեղ մշակված օրենքների նախագծերի քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների՝ Արդարադատության, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծերում առաջարկվող փոփոխությունները․ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումններն ու առաջարկները։ Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, կարևորելով սոցիալական գործընկերների կարծիքներն ու առաջարկները, նշել է, որ դրանք ևս թույլ կտան ընդհանրացնել և ամբողջացնել նախատեսվող փոփոխությունները։
Հիշեցնենք, որ նախագծերը միտված են միայն աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը։ Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է գործատուին հնարավորություն տալ չպատվաստված կամ չթեստավորված աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի և այդ չթույլատրված ժամանակահատվածի համար չվարձատրել։ Այդ իրավիճակի՝ 30 օր անընդմեջ շարունակվելու դեպքում, երբ աշխատողը չի ներկայանում աշխատանքի կամ 12 ամսվա ընթացքում գումարային 50 օր բացակայում է, գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված