1719 դիտում
14:38 21-10-2021
Նման հարց օրակարգում չկա․ Վահրամ Դումանյանն անդրադարձավ ռուսական դպրոցներ բացելու մասին լուրերին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց. չի արձանագրել, որ ՀՀ ղեկավարությունը, կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա կամ ՌԴ որևէ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես, Լավրովն ասած լինի, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական նոր դպրոց բացել։ Տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Լրագրողները մեջ բերեցին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում նա նշել էր. «Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար»։
Լավրովի հայտարարության մեջբերումը լսելուց հետո Դումանյանն ասաց, որ նման հարց օրակարգում չկա։ «Վստահ եղեք՝ այս պահին նման հարց օրակարգում չունենք»,- ասաց նա՝ ավելացնելով նաև, որ իրենք կարևորում են ռուսաց լեզվի մասսայականացման խնդիրը՝ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ հաղորդակցությունը կարևոր գործիք է։

Նմանատիպ նյութեր
1015 դիտում
11:40 13-05-2024
Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին. Tert.am
1210 դիտում
14:25 28-11-2023
Նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք», «զրահապատ» մեքենա ձեռք չի բերել. նման հարց օրակարգում չկա. խոսնակ
Այս բաժնից
1528 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1396 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան