1336 դիտում
18:28 21-10-2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն հյուրընկալել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այսօր հյուրընկալել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են կատարողական թերթը հարկադիր կատարման դիմումով փոխարինելու, դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովելու և կատարելագործելու, ինչպես նաև կատարողական վարույթներիարդյունավետությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցեր։
Հատկապես կարևորվել է արդարադատության և կատարողական վարույթների թվայնացման ուղղությամբ ներկայումս կատարվող աշխատանքներում Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոխգործակցության ու առանձին լուծումների փոխհամաձայնեցման անհրաժեշտությունը։
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի ուղեկցությամբ Խորհրդի անդամները շրջայց են կատարել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ծառայության մասնաշենքում տեղակայված նստավայրում։
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
781 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»