5710 դիտում
23:49 23-10-2021
Պետությունը ոչ թե պատվաստանյութի գովազդով պետք է զբաղվի, այլ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի. Արա Զոհրաբյան, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021թ. հոկտեմբերի 22-ին նշել է, որ Նորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ է նվիրել Հայաստանին։
Փորձենք հասկանալ, թե ում համար է այս նվեր ստացած պատվաստանյութը», իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով ասել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:
«‼ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 22-ին Ազատություն ռադիոկայանում նշել է՝ «Կոչ եմ անում՝ երբ որ կստանան «Մոդեռնա» պատվաստանյութի նոր խմբաքանակը, փոփոխություն կատարել կարգերում և թույլ տալ, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներն էլ պատվաստվեն, և ես՝ իմ 12 տարեկան աղջկան առաջինը կպատվաստեմ»:
Արսեն Թորոսյանը կոչ է անում փոփոխություն կատարել կարգերում և թույլ տալ, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներն էլ պատվաստվեն: Այս կոչն անում է հոկտեմբերի 22-ին:
‼ Առողջապահության նախարարության կայքում տեղադրված Մոդեռնա պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատող նախարարի հրամանն ընդունվել է 2021թ. հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 8-ին արդեն փոփոխության է ենթարկվել և 18+ տարիքի շեմն իջեցվել է 12+:
Հրամանի հավելվածի 2-րդ կետում նշված է՝ ...պատվաստանյութը նախատեսված է 12 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:…
Այստեղ կա նաև հղում: Հղումը սեղմելիս տանում է մի էջ, որտեղ նշված է Page no longer exists (Էջն այլևս գոյություն չունի):
Մի քանի հարցեր են առաջանում`
Արսեն Թորոսյանը չգիտեր, որ առողջապահության նախարարը դեռևս հոկտեմբերի 8-ին Մոդեռնայի կիրառման ուղեցույցում տարիքային շեմն արդեն փոփոխել է և դարձրել է 12+: Այս դեպքում ինչու է այդպիսի առաջարկ անում:
Ինչու է իրավական ակտում դրվում մի հղում, որը գոյություն չունի:
‼ Հիմա անցնենք Մոդեռնային:
Ըստ bmj.com կայքի՝ Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան հոկտեմբերի 7-ին դադարեցրել են Մոդետնայի COVID-19 պատվաստանյութի օգտագործումը հնարավոր հազվագյուտ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրություններից հետո:
Նույն կայքում նշված է՝ Միոկարդիտը բոլոր ՌՆԹ պատվաստանյութերի հազվադեպ կողմնակի ազդեցությունն է, հատկապես տղաների և երիտասարդ տղամարդկանց մոտ և հիմնականում երկրորդ դոզայից հետո: Տվյալները ցույց են տալիս, որ դա տեղի է ունենում ավելի հաճախ Մոդեռնա պատվաստանյութից հետո:
Տես հղումը՝
https://www.bmj.com/content/375/bmj.n2477...
‼ Հիմա տեսնենք https://www.modernatx.com/ կայքն ինչ է ասում Մոդեռնա պատվաստանյութի մասին:
Կայքում նշված է՝ Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը հաստատված կամ լիցենզավորված չէ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) կողմից, սակայն թույլատրվել է արտակարգ իրավիճակների օգտագործման համար FDA-ի կողմից՝ Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության ներքո (EUA)՝ կանխելու Coronavirus Disease 2019 (COVID‑): 19) 18 տարեկան և բարձր անձանց մոտ օգտագործման համար:
Կլինիկական փորձարկումների ընթացքում 18 տարեկան և ավելի բարձր տարիքի մոտ 15,400 անհատ ստացել է Մոդեռնա COVID-19 պատվաստանյութի առնվազն 1 չափաբաժին : Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը դեռ ուսումնասիրվում է կլինիկական փորձարկումներում։
Այսինքն այս պատվաստանյութը դեռևս գտնվում է ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ և չի ստացել վերջնական գրանցում իր մայր երկրում՝ ԱՄՆ-ում:
Մոդեռնա պատվաստանյութին վերաբերող այս կայքում էլ են նշված պատվաստանյութի վտանգները, դրանցից են մասնավորապես միոկարդիտը (սրտի մկանների բորբոքում) և պերիկարդիտը (սրտի արտաքին լորձաթաղանթի բորբոքում), որոնք առաջացել են որոշ մարդկանց մոտ, ովքեր ստացել են Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը: Այս հիվանդությունները առաջացնում են սրտային անբավարարություն, ընդհուպ մինչև սրտի կանգ:
Եթե ամփոփենք, ապա Նորվեգիայից ստացել ենք նվեր Մոդեռնա պատվաստանյութ, որի հետ կապված բազմաթիվ հարցեր կան:
‼ Ծանոթ անուն կար չէ՞: Նորվեգիա: Այն Նորվեգիան, որը Մոդեռնան նվիրել է մեզ: Այսինքն այսպես է ստացվում Նորվեգիայի տեսակետից մինչև 30 տարեկան երիտասարդներին Մոդեռնան չեն ներարկելու, նվիրում են Հայաստանին, իսկ Հայաստանը ներարկելու է 12 տարեկանից բարձր երեխաներին: Ու մեր առողջապահության նախարարը միանգամից ուղեցույցում փոփոխություն է կատարում:
Ժամկետներն էլ են ձեզ մատնում առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, հոկտեմբերի 7-ից Մոդեռնան չեն տրամադրելու Նորվեգիայում, հոկտեմբերի 8-ին մեզ մոտ իջեցվում է տարիքային շեմը 12-ի:
Անկեղծ չեմ հասկանում: Դուք մեր երկրի բարեկամները չե՞ք: Այս դեպքում, չպե՞տք է ավելի զգույշ լինեք, հազար անգամ չափեք, նոր մեկը կտրեք:
Մինչև երբ ենք հանդուրժելու սիրելի հայրենակիցներ: Մեզ թվում է, մի կերպ մեր հարցը կլուծեք, ու կավարտվի՞: Ոչ, իրենք անցնելու են երեխաներին: Ինչպես զգուշացնում էինք: Արդեն անցնում են:
Պետությունը ոչ թե պատվաստանյութի գովազդով պետք է զբաղվի, այլ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի:
Վերջում ուզում եմ հիշեցնել, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին:
Առողջ եղեք և պաշտպանեք ձեր երեխաներին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3101 դիտում
14:15 21-01-2016
Դմիտրի Սելյուկ. Օզբիլիզի տրանսֆերի հարցով ոչ թե մարզական դատարանը, այլ` քննչական կոմիտեն պետք է զբաղվի
5509 դիտում
12:57 28-03-2020
Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն դոլար, իսկ ՌԴ-ն պետք է իջեցնի գազի գինը. Մելքումյան
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված