Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ, որոնք հնարավորություն կստեղծեն մասնակիցների համար ուսանելու արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Նման ծրագրերը միտված են Արցախի բարեկեցությանն ու զարգացմանը, քանի որ որակյալ կրթությունն ու գիտելիքն են պայմանավորում հասարակության ապահով և բարվոք ապագան:
Ստորև ներկայացնում ենք կրթական ծրագրերի մանրամասները: Հետաքրքրվող անձինք կարող են դիմել և գրանցվել: Հարցերի դեպքում զանգահարեք +3749443565 հեռախոսահամարին:
Դիմելու ընթացակարգը
․Դիմորդը ներկայացնում է CV և մոտիվացիոն նամակ հայերեն և անգլերեն լեզուներով ([email protected]):
․CV-ների ուսումնասիրման ու քննարկման արդյունքում կատարվում է դիմորդների ընտրություն:
․Ընտրված մասնակիցները կհրավիրվեն առաջին փուլի հարցազրույցի՝ ԱՀ առողջապահության նախարարի և պատասխանատու աշխատակիցների հետ:
․Հարցազրույցն անցած մասնակիցները պետք է գրանցվեն համապատասխան կայքի հղումով՝ https://www.eur.nl/master/european-master-health-economics-and-management
․Կրթություն ստացած անձինք կաշխատեն ԱՀ առողջապահության նախարարությունում:
Պահանջները
․Տարիք ՝ 25-38 տարեկան
․Բարձրագույն կրթություն MBA ՝ ցանկալի է ամերիկյան համալսարանի կամ այլ արտասահմանյան համալսարանի master's degree
․Աշխատանքային ստաժ ՝ 5 տարի ղեկավարման մեջ
․առնվազն բակալավրի աստիճան (հետազոտական կամ կիրառական գիտությունների ինստիտուտ)
․անգլերենի իմացություն (TOEFL 91+, IELTS 6.5 or Cambridge Advanced C1)
․Ընդունվելուց քննության հանձնում (test Nyenrode LTP օr GMAT / GRE)
Առաջին կրթությունը ՝
Կառավարման գիտությունների մագիստրոս
․ Վայրը ՝ Ամստերդամ, Բրյոկելեն
․ Գրանցման ժամկետը՝ 22․08․2022 -30․08․2022 թթ ․
․ Լեզուն՝ անգլերեն
․ Շաբաթական ժամերը՝ 40 ժամ
․ Արժեքը՝ € 29.250 (վճարումը կիրականացվի նախարարության կողմից)
․ Ակադեմիկական մագիստրոս 16 ամսվա ընթացքում
․ Ընտրություն 3 ուղղությունների միջև ՝ թվային բիզնես և նորարարություն, ֆինանսների կառավարում և գլոբալ բիզնես։
Ընդունման կարգը
․Սեղմեք դիմումի վրա դեղին կոճակը և լրացրեք տվյալ ձևաչափը։ Լրացնելուց հետո Դուք էլեկտրոնային նամակով կստանաք մեր պորտալի հղումը, որտեղ պետք է պարտադիր լրացնեք դիմում։
․Մենք կկապվենք Ձեր հետ և կնշանակենք ընտրության օր/ test Nyenrode LTP оr GMAT/ և անհատական հարցազրուց
․եթե դուք ընտրվեք երկու շաբաթվա մեջ կստանաք էլ․նամակ դիմումի ձևաչափով
Նախամագիստրատուրա
Նախամագիստրատուրան տևում է 4 ամիս և կազմված է 7 կուրսից՝
․ակադեմիական ընթերցանություն և նյութի ներկայացում
․բիզնես հետազոտություն
․բիզնես վիճակագրություն
․մարկետինգային ռազմավարություն
․կազմակերպական վարքագիծ
․բիզնես էկոնոմիկա
․ֆինանսի սկզբունքներ
Մագիստրատուրա
Մագիստարտուրան տևում է 12 ամիս, բաղկացած է հետևյալ կուրսերից՝
․պետական կառավարում
․բիզնես վիճակագրություն և հավասարեցում
․Թվայնացում, բիզնես և հասարակություն
․ֆինանսների կառավարում
Երկրորդ կրթությունը՝
Եվրոպական մագիստրոսի աստիճան տնտեսագիտության և առողջապահության կառավարման բնագավառում
․Վայրը ՝ Նիդեռլանդներ, Campus Woudestein
․ Լեզուն՝ անգլերեն
․ Տևողությունը՝ 2 տարի
․ Դիմելու վերջնաժամկետ ՝ 01.03.2022
․ Դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր
․արժեքը ՝ 25.000 € (վճարումը կիրականացվի նախարարության կողմից)
Ինչու հենց այս կրթությունը
․Եզակի հնարավորություն անցնել համատեղ ծրագիր Եվրոպայի չորս լավագույն բուհերում:
․Զարգացնել իրավասությունները և փորձը առողջապահության տնտեսագիտական և քաղաքական ոլորտներում, համակարգի կառավարումը,ինչպես նաև օրենսդրությունը և դրա կարգավորումը:
․Կարիերայի հիանալի հնարավորություններ և մուտք համաշխարհային կազմակերպությունների գործատուների ցանկ, հիվանդանոցներ և առողջապահական այլ հաստատություններ, պետական կառույցներ և գիտահետազոտական համալսարաններ:
․Ծրագիրը առաջարկում է առաջնային գիտելիքներ տնտեսագիտության և առողջապահության կառավարման համակարգում,որը իրականացվելու է Եվրոպայի 4 առաջատար բուհերի կողմից:
1․Ինսբուրքի կառավարման կենտրոն
2․Ռոտերդամի Էրազմուսի համալսարան
3․Բոլոնիայի համլսարան
4․Օսլոյի համալսարան
Կիսամյակներ և դասընթացներ
․Առաջին կիսամյակում հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է տնտեսագիտության հիմունքների ուսումնասիրմանը, կառավարմանը, վիճակագրությանը և էկոնոմետրիակային: Այս դասընթացները կմեկնարկեն Բոլոնիայի համալսարանում:
Երկրորդ և երրորդ կիսամյակները նվիրված են առողջության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ առաջադեմ և մասնագիտացված հմտությունների զարգացմանը:
․Չորրորդ կիսամյակը նվիրվում է մագիստրոսական թեզի գրմանը: Ուսանողները գրում են գիտական մագիստրոսական թեզ իրենց ընտրած մասնագիտացմանը առնչվող թեմայով: Դիպլոմային աշխատանքի նպատակն է ցույց տալ, որ ուսանողը ունակ է ինքնուրույն իրականացնել գիտական հետազոտություններ և հստակորեն հայտարարել ու քննարկել հետազոտության արդյունքները և դրա եզրակացությունները: Մագիստրոսական թեզի թեմայի առաջարկներ կարող են ներկայացնել և ուսանողները և դասախոսները և պետական կամ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները: