211652_close_icon
views-count9372 դիտում article-date 22:36 27-10-2021

Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետերի են ձերբակալել․ քաղաքապետի ընտրության նախաշեմին ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել. aravot.am

Aravot.am-ին հասած  տեղեկություններով, ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է Գյումրու քաղաքապետարանի երկու բաժնի պետերի՝  քաղաքաշինության  և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին և անշարժ գույքի կառավարման բաժնից Հովիկ  Գևորգյանին։

Գյումրու քաղաքապետարանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, մարզի իրավապահները հաստատեցին մեր տեղեկությունը։ Թե ո՞րն է պատճառը, ի՞նչ հանցանքի մեջ են կասկածվում,  պաշտոնապես դեռ չի մեկնաբանվում, ամենայն հավանականությամբ ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։

Փոխարենը շտապում են մեկնաբանություններ անել  շարքային գյումրեցիներից ոմանք՝ զարմանալով, թե ինչո՞ւ Գյումրու քաղաքապետի ընտրության նախաշեմին է  ԱԱԾ-ն սկսել  ստուգումներ անցկացնել քաղաքապետարանում և արդյո՞ք սա ՏԻՄ ընտրություններում  ձայների քանակով առաջին տեղը զբաղեցրած «Բալասանյան դաշինքի» աչքը վախեցնելու միջոց չէ, որպեսզի ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցության դեպքում առավել  շատ պաշտոններ զիջի իշխող քաղաքական ուժին։

Մանրամասներն՝  այստեղ
 

Նմանատիպ նյութեր