1353 դիտում
09:37 28-10-2021
Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Օրեր առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը։ Տոկոսային շեմը հաղթահարած քաղաքական ուժերի շարքում հատկապես աչքի են ընկնում նորաստեղծ կուսակցությունները: Եվ եթե, օրինակ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը իր «մկրտությունը» ստացել էր ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, ապա «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ու «Ապրելու երկիր» կուսակցության համար այս ընտրությունները, կարելի է ասել, յուրատեսակ քննություն էին, որը նրանք փաստացի պատվով հաղթահարեցին:
«Զարթոնքը» մասնակցում էր Գյումրիի, իսկ «Շանթ դաշինքը»՝ Տաթևի ավագանու ընտրություններին, և երկու ուժն էլ լուրջ քվեներ ստացան՝ համապատասխանաբար՝ 10,6 և 34 տոկոս: Իսկական «քինդեր սյուրպրիզ» դարձավ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը կապվում է գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ: Այս քաղաքական ուժը 6 համայնքից մասնակցեց 5-ի ընտրություններին ու հինգում էլ հաղթահարեց «անցողիկ շեմը»: Ավելին, որոշ համայնքներում նրանք բավականին ազդեցիկ քվեներ են ստացել՝ ըստ էության քաղաքական մեկնարկը նշանավորելով տպավորիչ արդյունքներով: Այսպիսով, «Ապրելու երկիրը» Տեղ համայնքում ստացել է մոտ 35, Դիլիջանում՝ 24,5, Տաթևում՝ 13, Մեղրիում՝ 9,8, Գյումրիում՝ 5,6 տոկոս»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1389 դիտում
22:06 24-06-2022
Աշխարհի առաջնություն. Հայ լողորդները դրական արդյունքներ գրանցեցին
3790 դիտում
23:30 26-01-2020
Արայիկ Հարությունյան. Նորաստեղծ քաղաքական ուժը Արցախի ընտրություններում կսատարի ինձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1860 դիտում
12:58 01-10-2015
Չեմպիոնների լիգա. Մորատան և Նավասը ռեկորդներ գրանցեցին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը