1518 դիտում
22:54 29-10-2021
«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Ապարան, Նոր Հաճն և Բաղրամյան համայնքների ավագանու ընտրություններին
Դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ:
Գյումրիում, Գորիսում և այլ համայնքներում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հանրության ճնշող մեծամասնությունը բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չմասնակցեց ընտրություններին, ինչը խոսում է մեր հասարակության ներսում գոյություն ունեցող բազմաթիվ խորքային խնդիրների մասին:
Սրանով հանդերձ, «Արդար Հայաստան» կուսակցությունը, արձանագրելով, որ ՏԻՄ համակարգում առկա են բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ, միաժամանակ, կարևորելով խոշորացվող համայնքների առաջիկա տարիների կայացման գործընթացը, և ձգտելով իր հնարավորությունների սահմաններում մասնակիցը դառնալ համայնքների զարգացման գործընթացին, որոշում է կայացրել մի քանի համայնքներում մասնակցել ավագանու ընտրություններին:
Համայնքների ղեկավարների թեկնածուներին ընտրելիս, «Արդար Հայաստան» կուսակցությունն առաջանորդվել է բացառապես այդ համայնքների առանձնահատկություններով ու շահերով, համայնքի ղեկավարների թեկնածուների վերջին տարիների աշխատանքի ու գործունեության արդյունքներով:
«Արդար Հայաստան» կուսակցության համար ՏԻՄ ընտրություններն առաջին հերթին միջոց են համայնքներում առկա հիմնախնդիրները կարողունակ ավագանու և համայնքի ղեկավարի արդյունավետ գործունեության միջոցով լուծելու համար:
Վերը նշված հանգամանքների համատեքստում հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Արագածոտնի մարզի ԱՊԱՐԱՆ, Արմավիրի մարզի ԲԱՂՐԱՄՅԱՆ և Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃՆ համայնքների ավագանու ընտրություններին:
Ապարան և Նոր Հաճն համայնքներում ընտրություններին մասնակցում ենք դաշինքային ձևաչափով:
«Արդար Հայաստան» կուսակցությունը միտված է իսկապես արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը և հորդորում է իրավասու մարմիններին իրենց լիազորությունների շրջանակներում ապահովել իսկապես մրցակցային ու ԱՐԴԱՐ ընտրություններ:
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

- Արագածոտնի մարզի ԱՊԱՐԱՆ համայնքի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Կարեն Եղիազարյանը:
- Արմավիրի մարզի ԲԱՂՐԱՄՅԱՆ համայնքի ընտրական ցուցակը գլխավորում է Դալարիկ համայնքի ղեկավար Ալիկ Պողոսյանը:
- Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ընտրական ցուցակը գլխավորում է Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը:
Ապարան և Նոր Հաճն համայնքներում ընտրություններին մասնակցում ենք դաշինքային ձևաչափով:
«Արդար Հայաստան» կուսակցությունը միտված է իսկապես արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը և հորդորում է իրավասու մարմիններին իրենց լիազորությունների շրջանակներում ապահովել իսկապես մրցակցային ու ԱՐԴԱՐ ընտրություններ:
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ
Նմանատիպ նյութեր
1956 դիտում
17:38 14-05-2021
ՍԴ որոշումը՝ «Աբովյան», «Ծաղկաձոր», «Նոր Հաճն» համայնքների ղեկավարների դիմումի վերաբերյալ
26356 դիտում
17:04 31-05-2021
«Վե՛ր կաց, Հայաստա՛ն» կարգախոսով «Արդար Հայաստան» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»