Իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել. Տիգրան Աբրահամյան
Ըստ նրա՝ հարուցված որևէ քրեական գործով ձերբակալությունների, ապա կալանավորումների շարք են սկսում, ինչպես, օրինակ, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործն է։
«Նրանից հետո ԳՇ պետի տեղակալ են կալանավորում, վարչության պետ ու այդպես շարունակ։
2018 թվականից հետո այսպիսի մեծ թվով քրեական գործեր կան, ըստ այդմ` մեկուսացված մեծ թվով զինվորականներ։
Մի մասը կալանավորված են, մյուս մասը՝ թքել ու դուրս է եկել համակարգից, ոմանք նույնիսկ հասցրել են մեկնել արտերկիր։
Հասկանալի է, որ նրանց մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր այս կամ այն փուլում հանցագործություն են իրականացրել և այդպիսիք, իհարկե, պետք է ողջ խստությամբ պատասխանատվություն կրեն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը։
«Դե նման հարցերն ի պաշտոնե առաջին զինվորականի կարգավիճակ ունեցող ԳՇ պետին չեն անհանգստացնում, ինքն իր խնդիրը լուծել է՝ պաշտոնից խայտառակ ձևով ազատելուց հետո կրկին վերադարձրել են իր պաշտոնին։ Իսկ այս ընթացքում հասցրել է մի քանի կմ խորության տարածքներ զիջել Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում ու հանգիստ ապրում է։
Բայց դե ինչ խոսք, իր հետևից էլ դեռ կգնան, Նիկոլը ոչինչ չի ներում, ոչ մեկին, եթե նույնիսկ նա առանց ծպտուն ծառայել է իրեն։
Նրանք բոլորը մի փուլում զոհաբերվելու են հանուն Նիկոլի։ Դավիթ Տոնոյանի օրինակը վկա, ով Փաշինյանի կառավարությունում ամենաբարձր իմիջ ունեցող պաշտոնյան էր։ Իսկ ո՞ւր է հիմա նա, այո՛ անազատության մեջ», - հավելել է ընդդիմադիր պատգամավորը։