1373 դիտում
10:09 16-03-2021
Պետությունը վերջնական տապալելու ամենակարճ ճանապարհը զինված ուժերի կազմաքանդումն է և իշխանությունը հետևողականորեն գնում է այդ ճանապարհով. Տիգրան Աբրահամյան
Պաշտպանության նախարարությունն այդպես էլ չարձագանքեց 2 օր առաջ Կապանի մարտական դիրքերից մեկից հրապարակված աղմկահարույց տեսանյութին դրա շուրջը ստեղծված իրավիճակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Այն ինչ արեց ՊՆ-ն, իշխանությունը նույն դիրքում «տեսանյութ 2»-ի անհաջող բեմադրությունն էր՝ «հերքումը», ինչն ավելի խորացրեց բանակում և բանակի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հանրային և մասնագիտական շրջանակների մտահոգությունները։
Այս ամենն, իհարկե, իշխանությանը չի հետաքրքրում, ավելին՝ իրենք խրախուսում են նմանատիպ իրադարձությունները։
Պետությունը վերջնական տապալելու ամենակարճ ճանապարհը զինված ուժերի կազմաքանդումն է և իշխանությունը հետևողականորեն գնում է այդ ճանապարհով։
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե սյունեցիները ժամանակին չհամախմբվեին, իրենց վրա չվերցնեին Սյունիքի պաշտպանությունը՝ մարտական հերթապահությունից մինչև ամրաշինական աշխատանքներ։
Դա անշուշտ իշխանության հաշվարկի մեջ չէր մտնում և այդ պատճառով էլ դրան հետևեց սյունեցիներին «պատժելու» տարբեր գործընթացներ՝ քրեական գործերից մինչև անտարբերություն դրսևորում։
Մեկ է՝ չե՛ք հաջողելու, տապալվելու եք ու դա շատ ցավոտ է լինելու»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
817 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
652 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված