2880 դիտում
20:46 30-10-2021
Սամվել Բալասանյանը երբևէ աչքի չի ընկել իր քաղաքական սկզբունքայնությամբ. Ավետիք Իշխանյան
«Տարբեր գործիչներ զարմացած և զայրացած են, Գյումրիում «Բալասանյան» դաշինք և «ՔՊ» կոալիցա կազմելու փաստից», իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով Գյումրի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմանը:
«Անձամբ Սամվել Բալասանյանին չեմ ճանաչում, սակայն նա երբևէ աչքի չի ընկել իր քաղաքական սկզբունքայնությամբ։ Նա իր ողջ գործունեության ժամանակ, ինչպես հայաստանյան տասնյակ այլ գործիչներ, «ճիշտ» է կողմնորոշվել և եղել այդ պահի իշխանության կողմը։
Զարմանալի էր նույնիսկ, որ նա համարձակություն էր ունեցել Գյումրու ընտրություններին «հակադրվել» իշխանությանը և հանդես գալ «ընդդիմադիր» դաշինքով։ Հարց է առաջանում, հնարավո՞ր էր արդյոք, որ Սամվել Բալասանյանը հակադրվեր «ՔՊ»-ին և դաշինք կազմեր ընդդիմադիր խմբակցության հետ։
Այո, բայց միայն այն դեպքում, եթե զգար, որ ընդդիմությունը օր օրի ուժեղանում է և իշխանության օրերը հաշված են։ Իսկ ինչ կպատահեր, եթե հանկարծ Սամվել Բալասանյանը «հերոսություն» կատարեր։
Հաջորդ իսկ օրը, ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցեր նրա, կամ նրա ընտանիքի որևէ անդամի նկատմամբ, կհրապարակվեր «առերևույթ» հանցագործության մասին դատախազության հայտարարությունը և Սամվել Բալասանյանը կկալանավորվեր»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2070 դիտում
20:46 12-02-2022
Ես համոզված եմ , որ դատավոր Բորիս Բախշիյանը քաղաքական բանտարկյալ է. Ավետիք Իշխանյան
1388 դիտում
10:09 01-04-2014
Հայաստանը «Մոլորակի ժամը» ակցիան նշեց բացառիկ սկզբունքայնությամբ․ ՉԻ
Այս բաժնից
1159 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1198 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
922 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան