35237 դիտում
19:52 18-04-2022
Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 17:20-ի սահմաններում 31-ամյա Գառնիկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս, Երևանի վարչական տարածքում՝ Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մոտ 30մ գլխիվայր սահելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բախման հետևանքով վնասվել է նաև 41-ամյա Մանվել Հ.-ի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան:
Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Հրայր Նազարյանն ու Արա Բարսեղյանը:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+