211652_close_icon
views-count2949 դիտում article-date 23:09 31-10-2021

Այդ ձևական և անիմաստ միջոցառման փոխարեն արեք այն, ինչ անում են ամենուրեք Եվրոպայում. Սոսի Թաթիկյան

«Դրսում դիմակ կրելը չի օգնելու, հակառակը, հանգեցնելու է նրան, որ դրսում ձևական դնելու են, որ ոստիկանները չտուգանեն, իսկ հենց մտնեն փոստ, սուպերմարկետ կամ այլ իսկապես վտանգավոր վայր, հանելու են դիմակները, որ ոստիկանների աչքից հեռու "շունչ քաշեն", իր ֆեյսբուքյան էջում գրել է հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը:

«Իսկ ոստիկանները առանց վերլուծելու կամ էլ ուղղակի հեշտ թիրախների նշան բռնելով՝ սկսելու են տուգանել այգում միայնակ զբոսնող երիտասարդ կանանց կամ ընտանիքների՝ չնկատելու տալով ծխող տղամարդկանց խմբերին։

Սա հենց այնպես չեմ ենթադրում, այլ լուրջ մոնիտորինգ եմ արել 2020 ամռանը, որի արդյունքները տեղ են գտել Լոնդոնի համալսարանի կողմից հրապարակված իմ հոդվածում։

Այդ ձևական, անիմաստ և հակա-արդյունավետ միջոցառման փոխարեն արեք այն, ինչ անում են ամենուրեք Եվրոպայում՝ որևէ սրճարան, ռեստորան կամ նմանատիպ վայր թույլ մի տվեք մտնել առանց պատվաստման վկայագրի / կոդի։

Ես հինգ օր է, ինչ Եվրոպայում եմ՝ երկու երկրում և չորս օդանավակայանում, և ամենուրեք ստուգում են պատվաստման վկայագրերը, սակայն դրանցով կարելի է մտնել ամեն վայր։

Նշեմ, որ հայկական պատվաստման՝ ԵՄ-ի կողմից ընդունված պատվաստանյութերի կոդերն ընդունվում են ամեն տեղ,, որևէ տեղ խնդիր չեմ ունեցել, և հեշտ էլեկտրոնային ընթացակարգով փոխարկվում են եվրոպականի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր