211652_close_icon
views-count2116 դիտում article-date 13:25 01-11-2021

Վարդգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ

Գյումրիի  ավագանին ձայների մեծամասնությամբ քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վարդգես Սամսոնյանի թեկնածության կողմ քվեարկեց ավագանու 24 անդամ, դեմ 8-ը:

Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը կողմ են քվեարկել «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները: ՀՀԿ, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները դեմ են քվեարկել Սամսոնյանի թեկնածությանը:

Ավագանու մեկ անդամ քվեարկությանը չի մասնակցել:

Նմանատիպ նյութեր