1012 դիտում
15:57 01-11-2021
ՀայՓոստը և ԵՊՀ-ն սկսում են նոր համագործակցություն
ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նոյեմբերի մեկին ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այն միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:
ԵՊՀ-ն և ՀայՓոստը տարիներ շարունակ ակտիվ համագործակցում են, որի արդյունքում ուսանողներին և շրջանավարտներին արվել են բազմաթիվ աշխատանքային և պրակտիկայի առաջարկներ:
«Շնորհակալ ենք ԵՊՀ-ին այս նոր համագործակցության համար, որով մեր ուսանողները հնարավորություն կունենան ՀայՓոստի նման խոշոր ընկերությունում ստանալ պրակտիկ, խորը գիտելիքներ ոլորտի պրոֆեսիոնալ մեր աշխատակիցների կողմից: Պրակտիկա անցած լավագույն ուսանողները կարող են աշխատանքի անցնել և սկսել իրենց կարիերան մեր մեծ և արագ տեմպերով զարգացող ընկերությունում»,- նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Ուրախ ենք ողջունելու ձեզ ԵՊՀ-ում: Մայր բուհը շատ է կարևորում գործատուների և մասնավոր հատվածի հետ համագործակցությունը:
Հաշվի առնելով այն, որ ուսանողները բուհում հիմնականում տեսական գիտելիքներ են ստանում, առաջնահերթ է դառնում այդ գիտելիքների՝ փորձով հարստացման, հմտությունների ձեռքբերման և գործարկման հարցը: Վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և արդյունավետ համագործակցություն մաղթեց բոլորին:
ՀայՓոստի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լիդիա Ղազարյանի խոսքով. «ՀայՓոստի համագործակցությունը Հայաստանի մայր բուհի հետ շատ կարևոր է մեզ համար: Այն ոչ միայն լավ ու որակյալ աշխատանքով կապահովի նորավարտներին, այնպես էլ կբարձրացնի ՀայՓոստի կադրերի որակը»:
Հուշագրով ամրագրվեցին ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաև բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը ՀայՓոստ ՓԲԸ-ում։
Կողմերը համատեղ քննարկեցին և նախատեսեցին մշակել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով:

Նմանատիպ նյութեր
1077 դիտում
19:37 01-11-2021
ՀայՓոստը և ԵՊՀ-ն սկսում են նոր համագործակցություն
1842 դիտում
23:06 01-12-2021
ՀայՓոստը և Լատվիայի փոստը սկսում են նոր համագործակցություն
1987 դիտում
16:17 14-12-2021
ՀայՓոստը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսում են նոր համագործակցություն
Այս բաժնից
991 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
970 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
907 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր