211652_close_icon
views-count1778 դիտում article-date 16:58 01-11-2021

Կարող են լինել նաև նման իրավիճակներ. Էմին Երիցյան

Կարող են լինել նաև նման իրավիճակներ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե սույն օրենքի 73-րդ հոդվածով* սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Նա նաեւ հավելել է. «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ի դեպ, հոդվածն այլևս չկա։ Հղումը պետք է փոխեին ԸՕ-ի համապատասխան հոդվածին»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր