1899 դիտում
10:05 03-11-2021
Մելիքսեթ Պողոսյանին և Արմեն Խաչատրյանին արգելել են մասնակցել Կապանում նոյեմբերի 14-ի ընտրությունների քարոզչությանը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին եւ մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին «կարմիր քարտ» են ցույց տվել եւ հեռացրել առաջիկա նախընտրական պրոցեսներից։ Նրանց արգելվել է մասնակցել Կապանում նոյեմբերի 14-ի ընտրությունների քարոզչությանը: Երբեմնի ակտիվ պատգամավորը, որ Գորիսում դռնեդուռ ընկած քվե էր խնդրում, հիմա անգամ ֆեյսբուքյան իր էջով չի մասնակցում նախընտրական արշավին: Նրանց ձախողումը Գորիսում, Մեղրիում եւ մասամբ` Տաթեւում, թիմում ծանր են տանում, հիմա ամեն ինչ անելու են Կապանում դա չկրկնվելու համար։
Նիկոլ Փաշինյանն այստեղ գործի է դրել թիմի ծանր հրետանին, եւ նախընտրական քարոզչությունը վարում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անգամ Տիգրան Ավինյանն է երկրորդ պլան քաշվել։ Նոյեմբերի 14-ը ցույց կտա, թե որքանով է իշխանության էլիտան ունակ երկրում որեւէ հարց լուծելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
12635 դիտում
09:17 23-03-2017
Աշոտյանին, Շարմազանովին և Կարեն Ավագյանին ՀՀԿ-ում արգելել են քարոզչությանը մասնակցել. «Ժամանակ»
7924 դիտում
22:30 11-10-2021
«Մարզպետ, քեզ կամանդիր ենք ասել, Առուշանյանը չի՞ կռվել». Առուշանյանի պաշտպանը՝ Մելիքսեթ Պողոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9818 դիտում
09:37 25-06-2021
«Հրապարակ». Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մի քանի օր է՝ խրախճանքի մեջ է
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»