34559 դիտում
21:04 03-11-2021
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 24-ամյա Արսեն Աբրոյանի վարած Opel մակնիշի և 25-ամյա Խաչիկ Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և Խ. Թադևոսյանի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-այա Թովմաս Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գերասիմյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Թ. Թովմասյանը ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վարորդներից Ա. Աբրոյանը աշխատում է «Փարոս» ՍՊԸ-ում։
Բախման հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+