211652_close_icon
views-count135379 դիտում article-date 11:02 04-11-2021

Ահազանգեր Սյունիքից. Լևոն Երանոսյանի քրոջ որդին, ով նշանակվել է բրիգադի հրամանատար, հեղինակություն վայելող բազմաթիվ զինվորականներից փորձում է ազատվել

 Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Սյունիքի մարզի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում, որ պաշտպանության նախարարի հրամանով տևական ժամանակ Գորիսի բրիգադի հրամանատար նշանակված գնդապետ Ռոման Սարգսյանը մի իսկական պատուհաս  է դարձել զինվորների  համար:

 Ահազանգողներն ասում էին, որ նա, ասես, նշանակվել է հատուկ բանակը կազմաքանդելու, բանակի հեղինակությունը գցելու համար:

Նրանք խնդրում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր լիազոր ներկայացուցչին ուղարկի Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:

 Ռ. Սարգսյանի անհեռատես քաղաքականության շնորհիվ՝ արդեն բանակի ակունքներում կանգնած Արցախյան պետերազմներին  ակտիկ մասնակցություն ունեցած զինվորների շրջանում հեղինակություն վայելող մի քանի սպաներ Ռ. Սարգսյանի հրահանգով պատրաստվում են ազատվել զբաղեցրած պաշտոններից:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Սարգսյանը հանրությանն հայտնի՝ Ոստիկանության  զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի քրոջ որդին է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 

Նմանատիպ նյութեր