211652_close_icon
views-count40718 դիտում article-date 09:26 05-11-2021

Կասկադյորական ավտովթար Երևանում. Իսկակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, Mercedes-ը տապալել է գազախողովակի հենասյունն ու կողաշրջված բախվել ծառին. վնասվել են Mercedes, Volkswagen, Opel մակնիշի ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմանններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Իսակովի պոոտայում ՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, դեռևա անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, ապա բախվել գազատար խողովակին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված   բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի  հրամանատար  Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Բախման հետևանքով գազատար խողովակն էլ վնասել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս  կայանված  Mercedes, Volkswagen Golf  և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության  Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն, ապա պարեկների ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել կողաշրջված Mercedes-ը:

Վթարի մասին տեղեկացվել  է  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ի գխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանը, ում  ցուցումով  էլ օպերատիվորեն ժամանել են Շենգավիթի գազի վթարային ծառայության աշխատակիցները:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Օպերատիվորեն  ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց կարիքը չի զգացվել:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր