3586 դիտում
16:24 06-11-2021
Տիրան Խաչատրյանը հրաժարվել է Վարչական դատարան ներկայացված մի հայցից և դրանով ներկայացված պահանջներից. պաշտպան. Tert.am
Տիրան Խաչատրյանը հրաժարվել է թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործով ներկայացված հայցից և դրանով ներկայացված բոլոր պահանջներից։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Վարուժան Ավետիքյանը։
«Այդ հայցը կորցրել էր իր արդիականությունը, քանի որ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարար։ Երեք հայց կար Վարչական դատարանում, նախորդ երկու հայցերը շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսից Վարչական դատարանում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատման իրավաչափության եւ օրինականության գործով հայցադիմումը:
Հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին