211652_close_icon
views-count38355 դիտում article-date 23:45 09-11-2021

«ԵՌԿ»-ի հարյուրավոր երիտասարդներ էդուարդ Բաբայանի կողքին կլինեն և կնպաստեն Աբովյան համայնքի շենացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Երիտասարդական ռեսուրս կենտրոնի» ֆեյսբուքյան էջը գրառում է արել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանի մասին:

Գրառման մեջ նշված է.

«Այս ողջ տարիների ընթացքում մենք և մեր թիմը մշտապես եղել ենք ձեր յուրաքանչյուրի կողքին: Հպարտացել ենք Աբովյան համայնքի ամեն մի նվաճումով և առավելությամբ, մտահոգվել ենք ամեն մի խնդրով և մեր հնարավորության սահմանում փորձել ենք օգտակար լինել հարազատ քաղաքի բնակիչներին:

Դեկտեմբերի 5-ին Աբովյան խոշորացված համայնքի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի՝ Էդուարդ Բաբայանը: «ԵՌԿ»-ի հարյուրավոր երիտասարդներ էդուարդ Բաբայանի կողքին կլինեն և կնպաստեն Աբովյան համայնքի շենացմանը:

Ինչպես կասի յուրաքանչյուր աբովյանցի՝ սա մեր քաղաքն է , մեր հիշողություններն են, մեր ներկան և մեր ապագա սերունդներին է լինելու ավելի բարեկարգ Աբովյանը:
Մեր համայնքին հարկավոր են հոգատար ձեռքեր, մենք ունենք պատասխանատվության մեծ զգացում և Էդուարդ Բաբայանի հետ միասին սկսում ենք նոր համայնքի շենացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր