211652_close_icon
views-count3213 դիտում article-date 11:30 10-11-2021

Նիկոլը Հայրենիքը պարտության տարած, կապիտուլիացիա ստորագրած ղեկավար է, որ անկախ ամեն ինչից՝ պիտի հեռանա. Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Երեկ մեկը ասում ա`
《Քեզնից էլ գլուխ չհանեցինք, դու համ Նիկոլին էս քֆրտում, համ Քոչարյանենց էս քննադատում, հիմա դու Նիկոլական էս, թե Քոչարյանական》։
Քառակուսի լոգիկա։

Իսկ 3րդ տարբերակ չի կարա լինել՞
Նիկոլը Հայրենիքը պարտության տարած, կապիտուլիացիա ստորագրած ղեկավար է, որ անկախ ամեն ինչից պիտի հեռանա, քանի որ նա Արցախի կորստի եւ պարտության խորհրդանիշն է, եւ մինչեւ նա երկրի ղեկից չհեռանա ազգի հոգեբանությունից պարտվողի կոմպլեկսը դուրս չի գա։

Մինչեւ Նիկոլը չհեռանա երկիրը չի սկսի լուսավոր զարգացման փուլը, Նիկոլը ղեկավարման տարիները միշտ ընկալվելու են, որպես մռայլության, արյան, պարտության տարիներ։

Իհարկե անբարոյականություն կլինի Քոչարյանին Նիկոլի հետ համեմատելը։
Քոչարյանը մեծագույն ներդրում ունի Արցախյան հաղթանակի մեջ, Քոչարյանի կառավարման տարիները անկախ Հայաստանի ամեն ա ծաղկուն տարիներն են եղել, Քոչարյանի կառավարման տարիները անկախ Հայաստանի ամենա անվտանգ տարիներն են եղել, Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը վերածվեց շինհրապարակի, բայց դա մյուսների հետ համեմատության մեջ, այդ տարիներին տնտեսության հետ զուգահեռ ծաղկում էր նաեւ թայֆաբազությունը եւ կոռուպցիան, այդ տարիներին է Հայաստան մտել Սորսի գրասենյակը եւ սկսել ֆինանսավորել պետականության հիմքերը քանդող գռանտակերներին։

Քոչարյանը իմ եւ շատ շատերի համար ոչ միայն Արցախը ազատագրողն երից մեկն էր, այլ նաեւ Արցախի լինելիության երաշխավորը, Քոչարյանի հերոսական սերնդի ազատագրած Արցախը էլ չկա եւ ի՞նչ արեց Քոչարյանը. թույլտվեց, որ իր կողքը կանգնեն նախկին Նիկոլականները, որոնք նպաստել են Նիկոլի իշխանության գալուն, անսկզբունքային թիմ փոխողները, որոնք երեկ ուրիշին դավաճանեցին վաղնել իրեն են դավաճանելու, 2018թ. ժողովրդի կողմից մերժված նախկին պաշտոնյաներ եւ նրանց հետ գնաց ընտրության, բնականաբար ժողովուրդը Քոչարյանի թիմին ընկալեց ոչ թե Շուշիի կորստի ցավից խելագարված հերոսների թիմ, որը գալիս է Շուշիի կորստի վրեժը լուծելու այլ ընկալեց, նախկին պաշտոնյաների ռեվանշի, թիմ։

Անձամբ ես այս մեկ տարվա ընթացքում լրիվ այլ քաղաքական պրոցեսներ էի սպասում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր