211652_close_icon
views-count33246 դիտում article-date 22:09 10-11-2021

Ադրբեջանական կողմը այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած` Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի.ԱԽ քարտուղար. Tert.am

Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է Tert.am―ը։

«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք։ Բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», - ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, թե վերջին շրջանում Կառավարության կողմից կատարված աշխատանքների արդյունքում այսօր Երևան-Կապան ճանապարհը երևի վերջին 15 տարվա ընթացքում լավագույն ճանապարհն է։

Գրիգորյանի խոսքով՝ այն համայնքերի համար (Շուռնուխ, Որոտան, Ճակատեն), որոնք գտնվում են Գորիս-Կապան ճանապարհին, աշխատանքներ են կատարվում, որ այդ համայքների ճանապարհները բարեկարգվեն, այժմ դրանք ասֆալտապատ չեն, բայց մոտ ժամանակներում ասֆալտապատ կլինեն։

ԱԽ քարտուղարը ընդգծեց՝ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում։

Նմանատիպ նյութեր