211652_close_icon
views-count2627 դիտում article-date 15:23 12-11-2021

Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը կաթվածահար չէ․ Ոստիկանություն

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է․

«Լրատվական կայքերից մեկում «Տաթևի ճանապարհը կաթվածահար է» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ «ճանապարհին մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում»։

Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված ճանապարհն (Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը) անցանելի է և այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն»։

Նմանատիպ նյութեր