211652_close_icon
views-count3760 դիտում article-date 22:42 30-08-2021

Գորիս-Կապան մայրուղու այլընտրանքային համարվող Տաթևի ճանապարհը ամբողջական մեր խնդիրները չի լուծի, եթե ներկայիս նախագծով իրականացվի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը, եթե ներկայիս նախագծով իրականացնի, մեր խնդիրները չի լուծելուև կա այլ լուծում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական մայրուղու այլընտրանքային համարվող Տաթևի ճանապարհն ամբողջական մեր խնդիրները չի լուծի, եթե այն ներկայիս նախագծով իրականացնի։
Բանն այն է, որ այդ այլընտրանքային ճանապարհը գալիս ու հատվում է մարզի Սյունիք գյուղի հետ, իսկ այնտեղից Կապան քաղաք մուտք գործելու համար պետք է անցել օդանավակայանի հարակից հատվածներով, որի մեծ մասը ադրբեջանական դիտարկման տակ է։


Բայց կա այլ լուծում. նույն Տաթևի ճանապարհին է գտնվում Առաջաձոր համայնքը, որտեղից «գրունտային» ճանապարհով կարելի է հասնել Կապան առավել անվտանգ ճանապարհով։
Այդ ճանապարհը բացի անվտանգ լինելուց նաև շուրջ 2 անգամ կարճացնում է Կապան հասնելու ընթացքը։


Ներկայումս հիմնանորոգվող ճանապարհը մի շարք հարցեր կլուծի, եթե իհարկե այն լայնացվի և ինժեներական լուծումներ գտնվեն կտրուկ շրջադարձերի համար, սակայն Տաթևի ճանապարհով լիովին անվտանգ Կապան, ապա Քաջարան, Մեղրի, Ագարակ հասնելու համար պետք է հիմնանորոգվի 90-ականներին օգտագործված Առաջաձոր-Կապան հատվածը»։

Նմանատիպ նյութեր