211652_close_icon
views-count7963 դիտում article-date 14:30 13-11-2021

Արշակ Կարապետյանը հրահանգել է խիստ վերահսկողություն սահմանել ձմեռային նախապատրաստական աշխատանքների անթերի կատարման վրա

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամիավորում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամիավորման զորամասերում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին։

Այցի ավարտին Արշակ Կարապետյանը զորամիավորման ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում հրահանգել է խիստ վերահսկողություն սահմանել ձմեռային նախապատրաստական աշխատանքների լիարժեք և անթերի կատարման վրա, ապահովել ծառայության պատշաճ կրման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

Նմանատիպ նյութեր