1913 դիտում
16:11 16-05-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել ասֆալտապատման աշխատանքների նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 6 դեպք: 2 հասցեներում կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացքիկ նորոգման, փոսանորոգման ու ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել իրականացվող աշատանքների որակն ապահովելու ուղղությամբ:
«Հանգստյան օրերին անձամբ եմ շրջել քաղաքի տարբեր հատվածներում, որտեղ ընթանում են ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ, և բացի բանվորներից, այլ աշխատակցի չեմ տեսել այնտեղ: Նրանց հետ խոսելով՝ պարզեցի, որ աշխատանքի վերահսկողությունը չափազանց թույլ է: Սա արդեն անցնում է բոլոր սահմանները: Խիստ հետևե՛ք աշխատանքների որակին: Եթե չի ապահովվում համապատասխան որակ, ապա տեղում դադարեցրե՛ք աշխատանքները», - նկատել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի անձամբ վերահսկեն աշխատանքները:
Զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 26 արձանագրություն: Բացի այդ, նախորդ շաբաթ ևս շարունակվել են հասարակական տրանսպորտում շահագործվող շարժակազմերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքները: Ադյունքում 9 տրանսպորտային միջոց ժամանակավորապես դուրս է բերվել երթուղուց` հայտնաբերված թերացումները վերացնելու նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս ուղղությամբ տարվող աշխատանքները ևս պահել մշտական հսկողության տակ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 8 դեպքի մասով: Շարունակվում է նաև խիստ հսկողությունը բազմաբնակարան շենքերի շքամուտքերում առևտրի իրականացման դեպերի վերացման ուղղությամբ: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 3 լքյալ կրպակ: Զեկուցվել է, որ հունվարի մեկից մինչ օրս արդեն իսկ ապամոնտաժվել է լքյալ 80 կրպակ:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 40 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է խստացնել իրականացվող հսկողությունն ու ակտիվացնել աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1830 դիտում
13:40 27-05-2015
ՀՀ վարչապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայանների նկատմամբ
11272 դիտում
23:20 25-04-2017
Ասֆալտապատման ու փոսանորոգման աշխատանքների ընթացքը պահեք ամենօրյա խիստ հսկողության տակ. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից