211652_close_icon
views-count23331 դիտում article-date 10:14 15-11-2021

Խոշոր ավտովթար Երևանում. Առինջի կամարի մոտ Mitsubishi-ն բախվել է էլեկտրասյանը. 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա  Արթուր Ղարիբյանը իր վարած  Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի դիմացի հատվածում՝ ժողովրդին հայտնի Առինջի կամարի մոտ, բախվել է էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի  հետևանքով  Ա. Ղարիբյանը, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ,  30-ամյա Սիրակ Սարգսյանը,  28-ամյա Սերգեյ Աղաջանյանն ու 30-ամյա Արսեն Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ  16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և ցուցուբերել են առաջին բուժօգնությունն ու մոտեցրել  օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության թիվ 51 բրիգադի և Աբովյանի շտապօգնության բրիգադի ավտոմեքենաներին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր