211652_close_icon
views-count6057 դիտում article-date 09:05 16-11-2021

Քրեական գործի հարուցումից 6 ամիս անց մեղադրանքը ոչ հաստատել են ոչ հերքել. «Այս իրավիճակն ինձ ճնշում է». ՏԵՍԱՆՅՈՒԹ. Forrights.am

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» իրավապաշտպան կազմակերպությունը սեպտեմբերին անդրադարձել է 44-օրյա պատերազմի կամավորական մասնակից Ժիրայր Գրիգորյանի գործողությունների շուրջ հարուցված քրեական գործին: Պատերազմի մասնակիցը մեղադրվում է մարտական գործողությունների ավարտից հետո ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան յուրացնելու համար:

Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրգործը հարուցվել է 2021 թվականի մայիսի 24-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այն է՝ ռազմական գույքը վատնելը, զենքի կամ ռազմամթերքի վատնելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Forrights.am-ն ավելի վաղ գրել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Գեւորգյանին վերագրվում է  ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա յուրացնելու մեջ: Ժիրայր Գեւորգյանը չի ընդունում իրավապահների մեղադրանքերը, այլ իր պարզաբանումներն էր ներկայացրել, որ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան ոչ թե գողացել է, այլ իրենից ոչ մեկ հետ չի վերցրել:

«Նոյեմբերի 6-ին  Շուշիում բոյերի ենք մասնակցում, հետո ինձ առաջարկում են ՈւԱԶ քշել: Վիրավորներին եմ իջեցնում Շուշիից Ստեփանակերտ: Իջել մարդկանց կտոր-կտոր հավաքել եմ: Նոյեմբերի 9-ին, որ համաձայնագիր են ստորագրում այդ ՈւԱԶ-ը մնում է իմ մոտ, սկսում եմ Ստեփանակերտից ամեն օր մարդկանց բերել Մուրացանի հիվանդանոց:  Ընդհանուր 42  վիրավորի եմ տեղափոխում, ոչ մեկ բենզին չի տվել, ես եմ իմ ոսկի ցեփը ծախել ու բենզին գնել»,- ասել էր կամավորականը եւ նշել, որ երբ ավերտել է վիրավորներին Արցախից Հայաստան տեղափոխելը ցանկացել է մեքենան հանձնել պաշտպանական գերատեսչություններին, բայց չեն վերցրել:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր