25627 դիտում
16:50 16-11-2021
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել. ՊՆ
Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։
ՀՀ ՊՆ
։
Նմանատիպ նյութեր
7454 դիտում
18:46 14-02-2021
Երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է. ԱԻՆ
10381 դիտում
21:50 13-09-2022
Ժամը 21.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ, թեև կրակի ինտենսիվությունը թուլացել է․ ՊՆ
Այս բաժնից
850 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին