211652_close_icon
views-count1975 դիտում article-date 21:17 16-11-2021

Շաբաթամուտին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Շաբաթամուտի ստուգայցերը, ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Վերահսկողություն է կատարվել 27 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն մեկ խանութում. բացակայել է ախտահանության գրանցամատյանը:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և 
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
 

Նմանատիպ նյութեր