211652_close_icon
views-count1608 դիտում article-date 12:16 17-11-2021

Նախօրեին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, երեկոյան ստուգայցերը, ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Վերահսկողություն է կատարվել 19 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Նմանատիպ նյութեր