211652_close_icon
views-count1794 դիտում article-date 12:16 18-11-2021

Հայրենասիրությունը սկսվում է ազգի հերոսներին ճանաչելուց. Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում սիրված մտավորական Գագիկ Գինոսյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են:

Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է:

«Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Հայ ազգի հերոսների շարքին է դասվում   հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր,  Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից Գարեգին Նժդեհը (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան):

Եվ ահա այս տարի լրանում է նրա ծննդյան 135 ամյակն,որի շրջանակում ինչպես Հայաստանում,այնպես էլ նրա սահմաններից դուրս կազմակերպվում են տարաբնույթ ռազմա-հայրենասիրական հանդիպումներ,համերգային ծրագրեր,գիտաժողովներ՝ոգեկոչելու մեր օրերի հերոսին:Առանց նրա , «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության չեն առաջնորդվում հայրենասիրական միջոցառումների կազմակերպիչները և կրթվում Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի  անձնակազմը,դպրոցների և բուհերի ուսանողներն ու աշակերտները: Եվ ահա մեր սիրված հերոսի ծննդյան 135 ամյակի շրջանակներում հայ ընթերցասեր ու մշակութասեր հասարակության կրթօջախներից մեկում՝ Հայաստանի ազգային գրադարանում սույն թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր ու հայրենասիրական հանդիպում և ցուցադրություն:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,ուսանողներ,ընթերցասեր հասարակություն՝մասնակցելու Հայաստանի  Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, «Ազատագրական բանակ» ջոկատի ազատամարտիկ և գրող Գագիկ Գինոսյանի հետ հանդիպմանը: Բացելով հանդիպումը ու սրա  առաքելության մասին խոսեց,ինչպես նաև բանախոսին ներկայացրեց քաղաքագետ Գևորգ Գալստյանը։Ողջունելով բոլորին Գագիկ Գինոսյանը փաստեց, որ այժմ ամենակարևորը նոր սերնդին կրթելն է, իմաստություն կերտելը։ Պատասխանելով երիտասարդների հարցերին, խոսեց ազգային գաղափարախոսության մասին՝ փաստելով, որ այն պետք է մեկ նպատակի մղի ազգի խոհուն զանգվածին, որն էլ իր հետևից պետք է տանի մյուսներին. «Ամբողջ ազգը չի կարող լինել գաղափարախոս և գաղափարագիր: Թումանյանը մտածում էր, որ պետք է ստեղծվի գրական հայերեն, բայց ոչ մեկ անհատի կողմից, պետք է նախ կրթել լեզվի մասնագետներ, հետո նրանց քննարկումների արդյունքում կունենանք իրական գրական հայերեն: Գաղափարական տեսանկյունից այլ է, քանի որ Նժդեհը և հետո նրա զինակից, գաղափարական ընկեր Հայկ Ասատրյանը հզոր գործ են արել և ստեղծել գաղափարախոսություն, որի հիմքում իրենց ամբողջ կյանքն է, մարտական ուղին»:Այս տեսանկյունից, նրա հավաստմամբ, յուրաքանչյուրը մեծ անելիք ունի: Գագիկ Գինոսյանի կարծիքով, գիտելիքը, գաղափարը, որը վերցնում ենք, պետք է նաև փոխանցենք։«..Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ ուզու՞մ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդութեանը։...

Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր...»։ Գարեգին Նժդեհ։Ապագա հայ զինվորը պետք է լինի Նժդեհյան գաղափարախոսության կրողը։ Հարկ է նշել այն հանգամանքն,որ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների շարքերում մեծ թիվ են կազմում նաև Հայաստանի ապագա զինվորները։Միայն 2021 թվականին Հայկական բանակ են զորակոչվել ավելի քան 40 ընթերցող. մինչև 2021 թվականի ավարտը՝ նրանց շարքերը կհամալրեն ևս 15 ընթերցող։«..Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ ուզու՞մ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդութեանը։... Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր...». Գարեգին Նժդեհ։ Ապագա հայ զինվորը պետք է լինի Նժդեհյան գաղափարախոսության կրողը։

Հանդիպումն իրականացավ քննարկման,հարց ու պատասխանների գեղեցիկ մթնոլորտում։ Հանդիպմանը զուգահեռ բոլորը հնարավորություն ունեցան դիտել թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում բացված գրականության ցուցադրությունն.որտեղ ցուցափեղկերում ներկայացված էին Գարեգին Նժդեհի թողած հարուստ գրական ժառանգությունը։ Այսպիսով՝մասնակցելով այս ռազմա-հայրենասիրական հանդիպմանը մի պահ տեղափոխվեցինք սիրված զորավարի ապրած ժամանակաշրջան՝ պատմական էքսկուրս կատարեցինք զորավարի ապրած ու գործունեության ժամանակաշրջանում,առավել մոտիկից ծանոթանալով նրա հզոր ու ազգային գաղափարախոսության հետ: 

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր