211652_close_icon
views-count1704 դիտում article-date 19:02 18-11-2021

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն ապրանքները հնարավորինս արագ փոխադրելու հարցը

Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների շրջանառության պարզեցման և նոր մեխանիզմների ներդրման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի հետ հանդիպման մեկնարկին ելույթում այս մասին ասել է Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։

Մամինը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերը պատրաստվում են քննարկել առևտրի պայմանների պարզեցումը, այդ թվում ՝ ապրանքների հետագծելիության նոր ուղիների, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը:

«Կքննարկվի բեռնատար մեքենաներում նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի նախապատրաստման հարցը, ինչը թույլ կտա հետևել բեռների տեղաշարժին և կարագացնի փոխադրումները: Կներկայացվեն նաեւ տեղեկություններ՝ ատոմակայանների տեխնիկական կանոնակարգերում սննդամթերքի անվտանգության մասով փոփոխություններ կատարելու աշխատանքների մասին»,- ասել է Մամինը։

Նմանատիպ նյութեր