4357 դիտում
18:36 18-11-2021
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անմարդկային վերաբերմունք էր ոչ միայն գերության մեջ գտնվողների, այլ նրանց հարազատների նկատմամբ. Արթուր Սաքունց. aravot.am
«Վարչապետի հայտարարությունը կամ դիրքորոշումը, որը ներկայացվել է ԱԺ-ում, աննախադեպ էր անպատասխանատվության առումով»,- «Մեդիա կենտրոնում» «Ինչո՞ւ են գերեվարվում մեր զինվորները. կատարո՞ւմ է պետությունն իր պարտավորությունները զինվորների հանդեպ» թեմայով քննարկման ընթացքում կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, հայտնում է aravot.am-ը։
Ըստ նրա՝ սա պատասխանատվությունը, մեղքը զինվորների վրա գցելու ակնհայտ դրսևորում է: Սա նաև պատասխանատվությունից խուսափելու վարքագիծ է: Արթուր Սաքունցը վստահ է՝ դրանք այն խոսքերը չեն, որոնք պետք է հնչեն ամենաբարձր մակարդակում մարդկանց հանդեպ, որոնք գտնվում են այնպիսի իրավիճակում, նկատի ունի գերության մեջ, երբ ամեն վայրկյան նրանց կյանքը, ֆիզիկական անձեռնմխելիությունը ոտնահարվում է. «Դա այն մոտեցումը չէ, որը պետք է ստանան գերության մեջ գտնվողների հարազատները, որոնք որևէ տեղեկություն այս պահին չունեն, թե որտեղ են գտնվում իրենց հարազատները, ինչ պայմաններում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
11719 դիտում
19:51 27-01-2019
Սա տիպիկ անմարդկային վերաբերմունք է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ. փաստաբան
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»