211652_close_icon
views-count8941 դիտում article-date 18:47 20-11-2021

Հայկ Հարությունյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF և GBU վարկածներով նվաճեց Եվրասիայի չեմպիոնի տիտղոսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հայկ Հարությունյանը, ով բնակվում և մարզվում է Գերմանիայում, նոյեմբերի 13-ին Մյունխենում WBF և GBU վարկածներով նվաճեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Եվրասիայի չեմպիոնական գոտիները։
 
Մեր հայրենակցի հակառակորդը Սերբիան ներկայացնող փորձառու Ալեքսանդր Կուվաչն էր։ Հարությունյանը 10 ռաունդանոց մենամարտի 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց հակառակորդին և դարձավ Եվրասիա մայրցամաքի չեմպիոն։
 
Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհակալություն բոլորիդ անհատապես շնորհավորանքների և բարի խոսքերի համար։ Այս հաղթանակն իմ ու իմ ընտանիքի համար առանձնահատուկ էր: Կրկնակի ուրախ եմ, որ իմ հաղթանակով մի փոքր ուրախություն պարգևեցի Ձեզ, մեր ազգի համար այս դժվար օրերին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր