211652_close_icon
views-count49483 դիտում article-date 19:46 23-04-2017

Թբիլիսիում տեղի ունեցավ Մուայ թայի Եվրասիայի առաջնությունը, որին մասնակցում է 7 երկիր. ՀՀ Այկիկենդո Ֆուլ կոնտակտ կարատեի հավաքականը նվաճեց չեմպիոնի գոտիներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 21-22 Թբիլիսիում տեղի ունեցավ Մուայ թայ Եվրասիայի առաջնությունը, որին մասնակցում է 7 երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրան, Իրաքը, Ուկրաինան։ Հայաստանը ներկայացնում էր այս մրցաշարին ՀՀ Այկիկենդո Ֆուլ կոնտակտ կարատեի հավաքականը և թիմը բաղկացած էր 6 մարզիկներից՝ 2 մեծահասակ որոնք պետք է մենամարտեին պրոֆեսիոնալ մարտում ( super fight ) չեմպիոնական գոտին նվաճելու համար և փոքրերի սիրողական 4 մարզիկ։ Մեր փոքրերի արդյունքները նույնպես գոհացուցիչ էին, քանի որ նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե մեդալ: Գլխավոր մենամարտերը մեծահասակների շատ գեղեցիկ և 5 ռաունդ տևացող մենամարտերը ավարտվեցին 1- ին ռաունդում նոկաուտով։ Մարտին Այվազյանը 75 կգ իրանցի մարզիկի հետ և Գոռ Սարգսյանը 65 կգ իրանցի մարզիկի հետ գեղեցիկ մենամարտեր վարեցին և նվաճեցին չեմպիոնի գոտիներ, որը կմնա նրանց մոտ այնքան, մինչև ռևանշ մենամարտ հակառակորդները և հաղթելու դեպքում կտանեն, եթե ոչ՝ մեր մարզիկները կպաշտպանեն իրենց հաղթանակը ու այդ գոտիները կմնա նրանց։ Ընդհանուր առմամբ՝ ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը գոհ է մարզիկների արդյունքներից և կպատրաստվեն հուլիսի 1-7ը Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Թիմը գլխավորում էր Ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 5 դան, աշխարհի չեմպիոն Դավիթ Աթանեսյանը և նախագահության անդամ Արամ Աղախանյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր