211652_close_icon
views-count1310 դիտում article-date 16:30 22-11-2021

Արման Թաթոյանը գերիների խնդիրը ներկայացել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ քննարկմանը ներկայացրել է ադրբեջանական իշխանությունների, զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի հարևանությամբ զինված հարձակումների, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ ճանապարհների արգելափակումների իրավական հիմքերից զուրկ լինելու փաստերը։ 

Քննարկումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի կողմից (The Armenian National Committee of America-Western Region, որին մասնակցել են նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի (ANCA-WR) հանձնախմբի ղեկավար տիկին Նորա Հովսեփյանը, Ժամանակավոր գործադիր տնօրեն Վերջինի Թուլումյանը և Կառավարության հարցերով համակարգող Ռուբեն Կարապետյանը: 

Հայաստանի օմբուդսմանը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է 2021թ. նոյեմբերի 16-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքում, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ուժերի հարձակումներով՝ իրական վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանական ներխուժումներն ու մարդու իրավունքների խախտումները Գեղարքունիքում, Սյունիքում: 

Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական տեղակայված են ՀՀ քաղաքների և գյուղերի միջև ճանապարհներին, որոնք վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը, խաթարել են մարդկանց բնականոն կյանքը։ 

Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների (այդ թվում՝ նոյեմբերի 16-ին գերեվարվածները) անհապաղ վերադարձին և արհեստական, իրավական հիմքերից զուրկ դատավարություններին՝ կարևորելով միջազգային ատյանների արձագանքը: 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Շիֆին մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր ակտիվ գործունեության համար։

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է, այն վտանգում է նաև այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։

Նմանատիպ նյութեր