1094 դիտում
16:56 23-11-2021
Հայաստանում համերգով ելույթ կունենա կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը։
Նոյեմբերի 27, ժամը 19:00, դիրիժորը հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ։
Որպես մենակատար՝ երեկոյին հանդես կգա դաշնակահար Սոնա Բարսեղյանը։ Համերգային ծրագրում Պրոկոֆևի, Բախի, Դվորժակի, Բարտոկի ստեղծագործություններն են։
Նուրհան Արմանը ծնվել է Ստամբուլում, 13 տարեկանում հանդես է եկել առաջին մենահամերգով։ Արժանանալով Դիսնեյի հիմնադրամի կրթաթոշակի՝ տեղափոխվել է ԱՄՆ։
Sinfonia Toronto-ի երաժշտական ղեկավարն է․ հենց մաեստրոն է 1998 թվականին հիմնադրել այդ նվագախումբը։ Վերջինս այսօր Կանադայի լավագույն կամերային նվագախմբերից մեկն է։
Նուրհան Արմանը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում՝ ղեկավարելով այնպիսի առաջատար երաժշտախմբեր, ինչպիսիք են Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Իտալիայի ֆիլհարմոնիկ, Հռոմի սիմֆոնիկ, Հունգարիայի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբեր։
Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում հայազգի մշակութային գործիչներ, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով` ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը։
Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով է ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը։ Դեկտեմբերին նախատեսվում է ևս մեկ համերգ, որի ընթացքում կներկայանա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։

Նմանատիպ նյութեր
2428 դիտում
16:36 09-10-2019
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Միլանի «Լա Սկալա» թատրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4146 դիտում
14:24 18-12-2019
Կոնստանտին Օրբելյանը որպես դիրիժոր ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ
1774 դիտում
10:46 21-07-2024
Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն
Այս բաժնից
571 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ
799 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
913 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ