211652_close_icon
views-count7721 դիտում article-date 13:46 25-11-2021

Կառավարությունը թույլ տվեց ԱԺ-ին ձեռք բերել նոր ծառայողական մեքենա Ալեն Սիմոնյանի համար, որի գնման համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց թույլատրել ՀՀ Ազգային ժողովին ձեռք բերել մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի մեկ անձից գնման ընթացակարգով: Ավտոմեքենան ձեռք կբերվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։

«ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»,- ասված է որոշման նախագծում:

Նշվում է նաև, որ BMW 750LI Xdrive-ի ձեռքբերումը իրականացվելու է Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին, պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից՝ «Եվրոմոթորս»-ից: Կառավարությունը գնման գործըթնացը համարել է հրատապ:

Ալեն Սիմոնյանի նոր մեքենայի գնման համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ:

Ներկայում BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունում մեքենայի գինը 107 միլիոն դրամից նվազել է 92 միլիոն դրամի՝ ակցիայի շրջանակում։

Նմանատիպ նյութեր