211652_close_icon
views-count2727 դիտում article-date 18:39 25-11-2021

Անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն. ներգրավվել է օդուժը

Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն:

ՊՆ-ից հայտնում են, որ զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները: Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:

Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:

Նմանատիպ նյութեր