211652_close_icon
views-count1498 դիտում article-date 21:13 26-11-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում 2 խախտում է հայտնաբերել

Այսօր՝ նոյեմբերի 26-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 28 տրանսպորտային միջոց։

Արդյունքում հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 2 դեպք, որոնց հիմքով կազմվել են արձանագրություններ:

Տեսչական մարմինը հանրային տրանսպորտը կվերահսկի նաև առաջիկա շաբաթ օրը:

Նմանատիպ նյութեր