161916 դիտում
11:05 28-11-2021
Արտակարգ իրավիճակ Երևանում. սկանդալներով հայտնի նախկին նախարարի անունը շոշափվում է բարձրահարկ շենքի կառուցման մեջ. բնակիչներն էլ ահազանգում են՝ անվտանգության կանոնները չեն պահպանվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն մի քանի ահազանգեր են ստացվել, որ Էրեբունի փողոցի 1-ին նրբանցքի սեփական տների դիմաց գտնվող շինհրապարակում հողաշերտի փլուզում է տեղի ունեցել և կա վտանգ, որ կրկին հնարավոր է՝ փլուզումը շարունակվի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, սակայն նրանք այնտեղ անելիք չունեն:
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում շինհրապարակի հարևանությամբ ապրող բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Արդեն տևական ժամանակ է, էս զռլամա փոսը փորել են ու տեղում պետք է կառուցեն բարձրահարկ՝ 18 հարկանի շենք:
Այն, որ հայը կառուցող շինարար է, դա գիտենք, էդ մասին սաղ աշխարհը գիտի, բայց, որ նման փնթի ձևով են արդեն սկսել կառուցել, դա վերջն է:
Ով է տեսել անվտանգության տարրական կանոնները չպահպանվեն, անզեն աչքով էլ երևում է, որ կառուցապատողը ցուցաբերելու է անփութություն, իսկ մինչ այդ շենքի թույլտվություն տվողները գոնե մեկ անգամ այցելեին այստեղ ու հարևանների կարծիքը լսեին: Մի քանի սեփական տներով հայտնվել ենք շրջափակման մեջ:
Չենք կարողանում ազատ տեղաշարժվել, էլ չենք ասում, որ եթե արտակարգ դեպք պատահի, կամ որևիցե քաղաքացու համար շտապօգնության ավտոմեքենա գա, ոնց է մտնելու հասցե:
Էդ շենքի կառուցման թույլտվություն տվողները, հետաքրքիր է, մարմնի ո՞ր մասով են մտածել:
Շինարարական աշխատանքների հետևանքով ճանապարհային հատվածի ահագին մաս փլուզվել է, ահագին մաս էլ արդեն ճաքեր է տվել ու կա վտանգ , որ ամեն պահի հնարավոր է՝ փլուզում տեղի ունենա:
Մեր տեղեկություններով՝ բարձրահարկ շենքը կառուցում է Կապի և տրանսպորտի նախկին նախարարներից մեկը:
Թե ով է, այս պահին զերծ ենք մնում անուններ տալուց, բայց, որ ամե ինչ վերածվել է խուճուճ պատմության, դա փաստ է:
Ահազանգել ենք Երևանի քաղաքապետարան, էրեբունու թաղապետարան, Արտակարգ իրավիճակների նախարարություն և միայն վերջիններս են օպերատիվ արձագանքել մեզ:
Իսկ քաղաքապետարանի ու թաղապետարանի պատասխանատուները ասես Թութանհամոնի նման «զմրսված լինեն» իրենց կաբինետներում:
Շինարարության աշխատանքներ կատարողները նաև վնասել են ջրագծերը, ինչի պատճառով նաև ջրի խնդրի առջև ենք կանգնել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+