1208 դիտում
14:14 29-11-2021
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները:
Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
«Ներկայացուցիչների պալատն ասաց իր խոսքը: Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ ու ամենաներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչելու հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: Այս միաձայն դիրքորոշումը բացառում է թուրքական միջամտությունն Ավստրալիայի արտաքին քաղաքականությանն ու հորդորում է մեր վարչապետին ու նրա ղեկավարած կառավարությանը՝ կանգնելու ընտրված ներկայացուցիչների կողքին ու ցեղասպանությունը կոչել ցեղասպանություն»,- կատարվածի առնչությամբ ասել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Նմանատիպ նյութեր
1981 դիտում
15:12 16-08-2021
Գլեդիս Բերեջիկլյանը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
3658 դիտում
21:53 16-08-2018
Ավստրալիայի սենատոր Էրիկ Աբեցը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
1498 դիտում
12:11 14-04-2015
Շերը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»